Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Լիբերալներն ակտիվացել են

Լիբերալներն ակտիվացել են
01.03.2016 | 01:24

Ներքաղաքական զարգացումներում հիմնական խաղացողը իշխանական ուժն է։ Բոլոր կուլիսային և հրապարակային իրադարձությունները պտտվում են նրա շուրջ։ Ընդդիմադիր դաշտը, կարծես, թմբիրի մեջ է կամ, ավելի ստույգ, ով ինչպես կարող է սեփական գլխի ճարն է տեսնում, համախմբման, միավորման ոչ մի ծրագիր կյանքի չի կոչվում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտը, միավորման ճանապարհով գնալու փոխարեն, դեռ մի բան էլ օր օրի քանդվում, տրոհվում է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխուժացել է ընդդիմադիր ազատական դաշտը։ Փորձ է արվում համախմբելու ազատական ուժերին և, ամենակարևորը, ներգրավելու արտախորհրդարանական դաշտում գործող անհատների։ Համագործակցության լայն սպեկտրը ներառելու է նաև տարբեր մասնագիտությունների տեր անձանց, ովքեր «եվրոպականացված» քաղաքական արժեքների կրողներ են։ Սակայն այս գաղափարի հեղինակները դեռ ակտիվ գործողությունների չեն դիմում։ Այս վիճակը պայմանավորված է նրանով, որ վերջիններս սպասում են իշխանական վերին օղակների հավանությանը, այսինքն, չեն ուզում ջուրը չտեսած բոբիկանալ։ Եթե երաշխիքներ տրվեն, որ գոնե փոքր խմբակցություն կարող են ունենալ ապագա խորհրդարանում, այդ ժամանակ էլ լիբերալ համախումբը կյանքի կկոչվի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ